ԵՄ դիվանագետության ղեկավար Ժոզեպ Բորելը հրաժարվում է դադարեցնել իրանական միջուկային գործարքը փրկելու փորձերը՝ նույնիսկ Թեհրանի կողմից ներքին բողոքի ցույցերը ճնշելու եւ Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի Դաշնությանը ենթադրյալ օգնության ֆոնին, կարծելով, որ Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու այլ ճանապարհ չկա, հայտնել է Wall Street Journal թերթը։

«Որքանով ես գիտեմ, Իրանի միջուկայնացումը կանխելու համար այս գործարքին այլընտրանք չկա»,- թերթին ասել է Բորելը։