Իսրայելում մոլեգնում է «Բարբարա» փոթորիկը, ուստի քաղաքացիներին զգուշացրել են հոսանքի հնարավոր անջատումների մասին, քանի որ նկատվում են քամու ուժեղ պոռթկումներ։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ այժմ հատուկ ուշադրություն է դարձվում լեռնային շրջաններին, որտեղ եղանակային պայմաններն ամենաբարդը կլինեն։ Գեներատորները, որոնք անհրաժեշտության դեպքում կփոխարինեն էլեկտրամատակարարման մալուխային համակարգին, այժմ ճանապարհին են։ Հայֆայում փոթորկի պատճառով ճոպանուղու աշխատանքը դադարեցվել է։

Հորդառատ անձրեւների պատճառով ջրհեղեղներ են սպասվում։ Այս կապակցությամբ հրշեջ-փրկարարական ծառայությունը քաղաքացիներին հորդորում է հետեւել այն ցուցումներին, որոնք թույլ կտան կյանքեր փրկել։