Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ երկրաշարժից տուժած Սիրիայի քաղաքացիները նույնպես բժշկական օգնություն կստանան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Թուրքիայում շատ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որն առնչվել է նաեւ այլ շրջաններին։ Թուրքական կառավարության խնդրանքով՝ ես հրահանգել եմ, որ փրկարարական խմբեր եւ բժշկական օգնություն ուղարկվի (Թուրքիա)... Քանի որ խնդրանք կար նույնը անել Սիրիայում երկրաշարժից շատ տուժածների համար, ես հրամայեցի նույնը անել նաեւ այնտեղ», - ասել է Նեթանյահուն մամուլի համար հայտարարության մեջ: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ խնդրանքը Մոսկվայի միջոցով է ուղարկվել։