Թուրքիայի Մարաշի Փազարջըքի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել է 1651 զոհի եւ 11 հազար 119 վիրավորի մասին։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։