Ցավով եմ մոտենում այն արտահայտությանը, որ սեպտեմբերի հարձակումը, որը տեղի է ունեցել պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, կարելի է անվանել բռնության աճ։ Այս մասին factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

Դիտարկմանը՝ պաշտոնական Երևանը չի արձագանքել Լավրովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանն ազատագրել էր իր տարածքները, որոնք Հայաստանն օկուպացրել էր, ԱԺ նախագահն ասաց․

«Ցավով եմ մոտենում այն արտահայտությանը, որ սեպտեմբերի հարձակումը, որը տեղի է ունեցել պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, կարելի է անվանել բռնության աճ։ Ջերմուկի գնդակոծությունը ո՞նց կարելի է անվանել բռնության աճ։ Դրան հետևող այն խոսակցությունը, որ ՀԱՊԿ-ի ներկայացուցիչն անհապաղ ժամանել է, նույնպես մի քիչ հակասում է այն ասածին, որ դա ուղղակի բռնության աճ էր և կապ ուներ Արցախի հետ։ Այդ հարձակումը որևիցե կապ չունի Արցախի հետ։ Ցավով եմ վերաբերվում, որ նման ձևով ՌԴ ԱԳ նախարարը որոշեց արձագանքել»։

Հարցին՝ հայկական կողմը Լավրովի հայտարարությունն ինչո՞ւ չի դատապարտում,  Սիմոնյանն ասաց․ «Այնքան եզրեր կան թե իր խոսքի մեջ, թե մեր արձագանքի վերաբերյալ, եթե մեկը մի բան ասեց չի կարելի պարտադիր․․․»։

Անդրադառնալով այն հայտարարությանը, որ Երևանը եթե համաձայնությունը տա, 2-3 օրում ՀԱՊԿ խաղաղապահները կտեղակայվեն Հայաստանի տարածքում, Սիմոնյանն արձագանքեց․ «ԱԳ նախարարը նաև չնշեց՝ Ռուսաստանի կողմից եղել է Խովաևի առաջարկը, նա խոսեց Պրահայի մասին, նա չասաց, որ եղել է Խովաևի փաստաթուղթը, որին Հայաստանն իր համաձայնությունը տվել է»։