Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 593-ի, տուժել է ավելի քան 1400 մարդ։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովստին»։

«Հալեպ, Լաթաքիա, Համա եւ Տարտուս նահանգներում զոհվել է 593 մարդ, վիրավորվել՝ 1411-ը, այս տվյալները վերջնական չեն»,- հայտնել են Սիրիայի առողջապահության նախարարությունից։

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արեւելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, դարձել է 1939 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը: Վերջին տվյալներով՝ զոհվել է 1651, վիրավորվել՝ ավելի քան 11 000 մարդ։ Ավերածություններ են գրանցվել նաեւ Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաեւ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ 7,6 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 13։25-ի սահմաններում, հայտնել են թուրք սեյսմոլոգները։