Նշվում է, որ Feifan F7-ը հանդիսանում է չինական ամենաշրջահոսելի ավտոմեքենաներից մեկը․ աերոդինամիկ հակազդեցության գործակիցը հավասար է 0,206-ի։ Մեքենան ունի անկաղապար էլեկտրական դռներ, գրեթե երկու քառակուսի մետրանոց ապակե տանիք, ինչպես նաև երեք հեղուկ-բյուրեղային էկրաններ դիմացի վահանակին, որոնք գտնվում են մեկ ապակու տակ։ Մեքենայի երկարությունը 5000 մմ է, լայնությունը՝ 1953 մմ, բարձրությունը՝ 1494 մմ։ Անվային բազան (առջևի և հետևի ակերի միջև հեռավորությունը -խմբ․)՝ 3000 մմ։

Feifan F7-ի բազային տարբերակը հագեցած է հետևի առանցքում գտնվող մեկ էլեկտրական շարժիչով, որն ունի 340 ձ․ու․ հզորություն։ Լիաքարշակ տարբերակը հավելյալ հագեցած է 204 ձիաուժ հզորությամբ դիմային շարժիչով։ Այսպիսով, մեքենայի գումարային հզորությունը կազմում է 544 ձիաուժ։ Երկու տարբերակներն էլ ունեն  90 կՎտ/Ժ հզորոյթյամբ քարշակային մարտկոց, մեկ լիցքավորմամբ անձնագրային վարման հեռավորությունը կազմում է համապատասխանաբար 666 և 600 կմ։

Չինաստանում մոդելի գինը սկսվում է 280 հազար յուհանից (16 մլն դրամ)։