Վրաստանից թեթև մարդատար ավտոմեքենաների արտահանման գումարն աճել է 98 տոկոսով։ Տեղեկությունը, ըստ aliq.ge-ի՝ տարածել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։

Ըստ տվյալների, եթե 2021 թվականին Վրաստանից արտահանվել է 456,5 մլն դոլար արժողությամբ մեքենաներ, ապա 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 903,8 մլն դոլար։ Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականին Վրաստանից 79 հազար 887 մեքենա է արտահանվել, իսկ 2021 թվականին՝ 63 հազար 860 մեքենա։

Ի դեպ, 2022 թվականի տվյալներով՝ Վրաստանից արտահանվող ապրանքերի մեջ մարդատար ավտոմեքենաները երկրորդ տեղում են, իսկ ներմուծվող ապրանքների մեջ՝ առաջին տեղում։ 2022 թվականին Վրաստանից ամենաշատ մարդատար ավտոմեքենաներն արտահանվել են հետևյալ երկրներ․

Ադրբեջան՝ 30 հազար 452 մեքենա՝ 308,4 մլն դոլար,

Ուկրաինա՝ 12 հազար 673 մեքենա՝ 119,8 մլն դոլար,

Հայաստան՝ 11 հազար 932 մեքենա՝ 144,7 մլն դոլար,

Ղազախստան՝ 7 352 մեքենա՝ 104,4 մլն դոլար,

Ղրղզստան՝ 7 441 մեքենա` 70,9 մլն դոլար,

Ռուսաստան՝ 5 395 մեքենա՝ 75,6 մլն դոլար,

Տաջիկստան՝ 2 610 մեքենա՝ 17,2 մլն դոլար,

Բելգիա՝ 540 մեքենա՝ 24,7 մլն դոլար,

Մոլդովա՝ 313 մեքենա՝ 3,082 մլն դոլար,

Բելառուս՝ 230 մեքենա՝ 6,4 մլն դոլար: