Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 6-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք:

Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության և ընտանեկան բռնության՝ 3-ական, ապօրինի ծառահատման ու սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, հոգեկան ներգործության, ֆիզիկական ներգործության, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ համարժեք նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու, հանրորեն վտանգավոր կոչ հրապարակելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության փորձի և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: