ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, բյուջետային աջակցության վարկի ներգրավման շրջանակում փասթաթղթերի փաթեթի կազմման նպատակով, աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործընկերների հետ։

Հանդպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության և ինստիտուցիոնալ բարեփոխումների գծով իրականացվելիք քայլերը վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Քննարկվել են նաև Եվրասիական բանկի աջակցությամբ իրականացվող «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի ակնկալվող արդյունքները։

Նախարարի տեղակալը ներկայացրել է ՏԿԵ նախարարության կողմից իրակացված մի շարք ծրագրերի մանրամասները և շեշտել է դրանց արդյունավետությունը և կարևորությունը: ԿԶԵՀ բյուջետային աջակցության վարկի ծրագրային խմբի ղեկավար Տիգրան Կոստանյանը կարևոր համարելով նման հանդիպում-քննարկումը՝ նշել է, որ հիմնական նպատակը որոշակի հարցերի, ձևակերպումների վերաբերյալ հստակություն ունենալն է:

Վաչե Տերտերյանի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ քննարկում ունենալ՝ ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից ներկայացվող հստակ առաջարկներով:

Հանդիպման ժամանակ քննարկել են կարևոր նշանակություն ունեցող այլ հարցեր: