Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Բաղրամյան գյուղի դաշտում հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 27-ամյա մի երիտասարդի։ Ձեռքին հրացան կար։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնում երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին ողորկափող որսորդական հրացան ու փամփուշտներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվածը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն։

Փետրվարի 1-ին բաժնի համայնքային ոստիկանները ձերբակալեցին ապօրինի հրացանով մի տղամարդու։ Նրանք Արտաշատի 51-ամյա բնակչին հայտնաբերեցին Երևան-Երասխ ճանապարհի հարակից դաշտում։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: