Տեխասի նահանգի իշխանությունները մասնավոր սեփականատերերի հետ բազմամսյա բանակցություններից հետո վերսկսել են Մեքսիկայի սահմանի երկայնքով պատի կառուցման աշխատանքները։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Fox News հեռուստաալիքը։

«Տեխասը Մեքսիկայի հետ սահմանին կառուցում է սեփական պատ»,- Թվիթերում գրել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը՝ ավելացնելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միգրացիոն քաղաքականությունն արդյունավետ չէ։

Ինչպես նշել է հեռուստաալիքը,  սահմանին պատ կառուցելու նախագիծը մշակվել է մի քանի ամիս, ինչից հետո նահանգի իշխանությունները հավանություն են տվել շինարարական ընկերության հետ 167 մլն դոլար արժողության պայմանագրի կնքմանը։