Ռուսաստանի ուժայինները ձերբակալել են մերձմոսկովյան Միտիշչիում գողերի միջազգային հավաքի մասնակիցներին։

bloknot.ru-ն  հաղորդում է, որ հատուկ նշանակության ջոկատի օգնությամբ ոստիկանները ձերբակալել են 52 քրեական հեղինակության։

Նրանցից առգրավվել են տարբեր զենքեր, ինչպես նաեւ անհայտ նյութով փաթեթ։ Կովկասի շրջաններից քրեական հեղինակությունները հավաքվել էին «Գրանադա» ռեստորանում, որը գտնվում է Մերձմոսկովյան Միտիշչիում՝ 1-ին Պրոլետարսկայա փողոցում։ Հաղորդվում է, որ հանցավոր խմբավորումների անդամները ծրագրել էին քննարկել թմրանյութերի եւ զենքի ապօրինի բիզնեսի հետ կապված հարցեր։

Ոստիկանությանը դեպքի վայր են կանչել ռեստորանի աշխատակիցները, հաղորդում է Telegram-ի Mash ալիքը։ Արդյունքում ձերբակալվել է ավելի քան 50 մարդ։ Նրանց ճնշող մեծամասնությունը Ադրբեջանից ներգաղթյալներն են։ Ձերբակալվել են նաեւ ծագումով Դաղստանից, Հայաստանից եւ Տաջիկստանից անձինք։ Բոլորին տեղափոխվել են ոստիկանության բաժին՝ նախկինում կատարված հանցագործությունները ստուգելու համար, հայտնում է Baza-ն։

Բացի այդ, ուժայինները հայտնաբերել են երկու հրազեն եւ փաթեթ՝ անհայտ մոխրագույն փոշիով, ենթադրաբար թմրանյութով։ Ձերբակալվածներից առգրավվել են հեռախոսներ, ինչպես նաեւ հինգ տրավմատիկ ատրճանակ եւ մեկ «Սայգա» կարաբին, հավելում է թերթը։ Ընդհանուր առմամբ, քրեական հեղինակություններին ձերբակալելու գործողությանը մասնակցել է ավելի քան հարյուր իրավապահ։

435455-1005x618.jpg (24 KB)

photo_2023-02-07_12-09-01.jpg (84 KB)