Ներկա իրավիճակում Սիրիայում բարդ իրավիճակ է, որովհետեւ լուրջ ավերածություններ կան երկրում, փրկարար ծառայությունները փորձում են անել առավելագույնը, որպեսզի փլատակների տակ գտնվող քաղաքացիենրին կարողանան հնարավորինս շուտ դուր բերել: Այս մասին «Հայերն այսօր»-ին տված հարցաարույցում նշել է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գեւորգյանը:

«Բացի այդ, դժվարություններ են ստեղծում նաեւ եղանակային պայմանները, հատկապես Հալեպում եւ Լաթաքիայում:

Այս պահին ստույգ ունենք արձանագրված երկու մեր հայրենակիցների մահվան տվյալներ: Նրանք մայր ու որդի են: Ամուսինն ու դուստրը փլատակների տակ էին, լուր ստացանք, որ նրանց հանել են եւ նրանք վիրահատվում են: Դամասկոսում ՀՀ դեսպանությունը եւ Հալեպում գլխավոր հյուպատոսությունը ստեղծել են աշխատանքային խմբեր, օպերատիվ շտաբներ, հերթապահություն է իրականացվելու 24 ժամ: Հիմա հավաքագրվում են տվյալներ, թե արդյոք կան տուժածների  մեջ ՀՀ քաղաքացիներ»,-ասաց դեսպանը:

Նրա խոսքով, Քամիշլիում եւ Քեսաբում տուժածների մեջ հայեր չկան. «Օրվա մեջ մի քանի անգամ կապի մեջ եմ Քեսաբի քաղաքապետ։ Վազգեն Չափարյանի հետ, որն ինձ տեղեկացրեց, որ մեր հյրենակիցների մեջ չունենք վնասվածներ: Մի թեթեւ վնասվել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին: Լուրջ վնասվածքներ չկան»:

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է շուրջ 4 հազար մարդ։ Տուժել են նաև սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները: Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 812։

Երեւանի ժամանակով մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։

Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։

Երրորդ երկրաշարժը Թուրքիայում գրանցվել է արդեն այսօր՝ Երեւանի ժամանակով 7.13-ին: Այն գրանցվել է Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ: