Իրանի Iran Khodro ավտոարտադրողը սկսել է IKCO Tara-ի երկու նոր տեսակների արտադրությունը։ Այս մասին տեղեկացրել է Charkhan.com-ը։ Վարկածներն են V3-ը եւ V4-ը։

Նշվել է, որ Tara V3-ն ունի հետեւի նոր լապտերներ, ալեհավաք եւ լյուկ։ Tara V4-ն ունի նոր նստատեղեր եւ կենտրոնական կոնսոլ, պատուհանների ապակիների կառավարման կոճակներ, ինչպես նաեւ տեղ սմարթֆոնի համար։

Երկու տարբերակներն ունեն 1,6 լիտր բենզինով աշխատող շարժիչ՝ 115 ձիաուժ հզորությամբ։ Փոխանցատուփերը երկուսն են՝ հնգաստիճան մեխանիկական եւ վեցաստիճան «ավտոմատ»։