Ուկրաինայում ռազմական դրությունը եւ համընդհանուր զորահավաքը երկարացվել են 90 օրով։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

Երկուշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդարան է մտցրել օրենքների նախագծեր երկրում ռազմական դրության եւ համընդհանուր զորահավաքի ժամկետը երեք ամսով երկարացնելու մասին։

«Խորհրդարանը հավանություն է տվել №8419 օրենքներին՝ ռազմական դրության գործողությունը երկարացնելու նախագահի հրամանագրերի մասին, «կողմ» է [քվեարկել] 348 [մարդ]։ Գործողությունը կերկարացվի 2023թ. փետրվարի 19-ից, 90 օրով։ Խորհրդարանը նաեւ հավանություն է տվել №8420 օրենքներին՝ համընդհանուր զորահավաքի գործողության ժամկետը երկարացնելու նախագահի հրամանագրերի մասին, «կողմ»  է [քվեարկել] 344 [մարդ], նույնպես 2023թ. փետրվարի 19-ից, 90 օրով»,- գրել է նա իր թելեգրամ-ալիքում։