Երկրաշարժին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքից է կախված՝ կհաղթի արդյոք նա 2023 թվականի նախագահական ընտրություններում, գրում է La Reppublica թերթը։

«Արտասովոր երկրաֆիզիկական իրադարձություն, որից կարող են բխել ոչ պակաս կարեւոր աշխարհաքաղաքական հետեւանքներ։ Մայիսյան ընտրությունների արդյունքը կարող է պահել Էրդողանին Թուրքիայի Հանրապետության գագաթին կամ նշանավորել նրա 20-ամյա կառավարման ավարտը։ Ամեն ինչ մեծապես կախված է երկրաշարժին նրա արձագանքից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետեւանքով ըստ վերջին տվյալների զոհվել է 3419 մարդ։ Տուժածների թիվը հասել է 20534-ի, վնասվել է 5775 շինություն։