Գերագույն Ռադան Վասիլի Մալյուկին նշանակել Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնել են ժողովրդական պատգամավորներ Յարոսլավ Ժելեզնյակը եւ Ալեքսեյ Գոնչարենկոն, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։

Համապատասխան որոշմանը կողմ է քվերակել 324 պատգամավոր։ Ժելեզնյակը հաղորդում է, որ քվերակությանը մասնակցել է Ուկրաինայի նախագահը, փոխնախագահը, վարչապետը, Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարը եւ գլխավոր դատախազը։

Իր ելույթում Զելենսկին ժողովրդական պատգամավորներին կոչ է արել քվեարկել Վասիլի Մալյուկի օգտին։ «Հաշվի առնելով  նման արդյունքը եւ լայնամասշտաբ պատերազմը՝ ես նրա (Վ. Մալյուկի) նշանակումը լիովին արդարացված եմ համարում»,- ասել է պետության ղեկավարը։