Մարաշի Փազարջըքի մոտ տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո Թուրքիայում զավեշտալի դեպքեր են տեղի ունենում։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝  երկրաշարժից հետո փլատակների տակ մնացած շատ քաղաքացիներ սոցցանցերում օգնության գրառում են արել եւ տվել հեռախոսահամար։ Սակայն որոշ քաղաքացիներ օգնելու փոխարեն զանգահարել են փլատակների տակ գտնվող քաղաքացիներին եւ ծաղրել։

Ոստիկանությունը տվյալ դեպքերի առթիվ քրեական գործեր է հարուցել եւ արդեն մի երիտասարդ հրավիրվել է ոստիկանություն։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։

Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։