Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ պետք է արձագանքել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ։

 «Ի՞նչ արձագանքենք, կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է և գործընթաց է, որին պետք էլ չէ հիմա խանգարել։ Մեծ առումով մեր համար որևիցե նոր բան չի հնչել: Ի՞նչ արձագանքենք, ասենք՝ ամեն ինչ այնպես է, ինչպես մենք մշտապես ասել ենք եւ մեզ մեղադրել են, ասել են՝ այդպես չի՞»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանը տևական ժամանակ օկուպացրել էր Ադրբեջանի յոթ շրջանները, Բաքուն էլ վերադարձրել է իրեն պատկանող հողերը։