Ռուսաստանի պաշտպանության նախարարության շահերից ելնելով կստեղծվի Երկրի բոլոր եղանակային պայմանների համար նախատեսված զոնդավորման արբանյակային համակարգ։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 7-ին, խորհրդակցության ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նրա խոսքը ներկայացված է ռազմական գերատեսչության Telegram-ի ալիքում։

«Քննարկենք ռազմական նշանակության տիեզերական սարքերի ուղեծրային խմբավորման վերասարքավորման հարցը։ Այս խնդրի լուծման շրջանակում իրականացվում է Երկրի բոլոր եղանակների համար նախատեսված հեռահար զոնդավորման արբանյակային համակարգի մշակումն ու ստեղծումը»,- ասել է պաշտպանության նախարարը։

Շոյգուն պարզաբանել է, որ այս համակարգը կնպաստի զորքերի արդյունավետության բարձրացմանը եւ մանրամասնել, որ դրա ստեղծմամբ զբաղվում է Լավոչկինի անվան ՀԿ-ն։