Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի մինչեւ տարեվերջ, հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի եւ տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաեւի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է նրա Telegram-ի ալիքում։

«Մինչեւ տարեվերջ հատուկ գործողությունը կավարտվի։ Եվրոպական երկրները գիտակցում են իրենց գործողությունների սխալ լինելը, Արեւմուտքը ծնկի կիջնի, եւ ինչպես միշտ, եվրոպական պետությունները ստիպված կլինեն համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ոլորտներում։ Այլ բան չպետք է լինի եւ չի լինի»,- ասել է Կադիրովը՝ պատասխանելով եվրոպական երկրների հետ օդային հաղորդակցության վերականգնման մասին հարցին։