Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրաշարժի հետ կապված հայտարարությունով է հանդես եկել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե երկրաշարժից տուժած 10 նահանգներում 3 ամսով արտակարգ դրություն է մտցվել՝ շեշտելով, որ երկրաշարժը ազդել է 13.5 մլն մարդու։

Էրդողանը նշել է, որ աշխարհում չի եղել նման դեպք, որ երկու իրարից տարբեր երկրաշարժ տեղի ունենան իրար շատ մոտ հեռավորության վրա, նույն խորության տակ՝ 7 կմ,  եւ ժամանակի քիչ տարբերությամբ՝ հիշեցնելով, որ Մարաշի Փազարջըքի մոտ 7.7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 04:17–ին,  իսկ Մալաթիայի Էլբիստանի մոտ  7.6 մագնիտուդովը՝ 13:24–ին։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.6 մագնիտուդով։

Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։