Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հիասթափված է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն՝ կալանքի տակ թողնելու Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումից։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ 

Ուկրաինացի դիվանագետները նշել են, որ դատարանը հաշվի չի առել Սաակաշվիլու հիվանդության ծանրության մասին բժիշկների եզրակացությունը։ 

«Վրաստանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն քաղաքական հաշվեհարդարներն Ուկրաինայի քաղաքացու հետ, երաշխավորեն նրա իրավունքների պահպանումը եւ փոխանցեն Ուկրաինային»,-ասվում է հայտարարության մեջ:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ շարունակելու են պաշտպանել Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլու շահերը։