«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցի փակ քննարկումը կշարունակվի վաղը:

Այժմ պատգամավորները դադար են վերցրել եւ հայտարարություններ են անում։ Նրանք ելույթ կունենան խորհրդարանի ամբիոնից, կբարձրաձայնեն իրենց եւ հասարակությանը հուզող հարցերը։