ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 7-ին, կազմել է 395.88  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.74 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.11 դրամ (նվազել է 2.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 474.86 դրամ (նվազել է 2.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.59 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 392-398 դրամով, վաճառվում է 400-404 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 415-422 դրամով, վաճառվում է 429-438 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.20-5.51 դրամով, վաճառվում է 5.62-5.90 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 397-398 դրամով, վաճառվում՝ 400.50-401 դրամով:

Եվրոն գնվում է 425-428 դրամով, վաճառվում է 433-434 դրամով:

Ռուբլին գնվում է 5.40-5.40 դրամով, վաճառվում է 5.60 դրամով: