Իրանի ռազմաօդային ուժերը երեքշաբթի օրը ներկայացրել են տեղական արտադրության հեռահար թեւավոր հրթիռ, որը կտեղադրվի Սու-24 մարտավարական ռմբակոծիչների վրա, հաղորդում է Tasnim-ը:

Asef թեւավոր հրթիռը ցուցադրվել է Իրանի ռազմաօդային ուժերի առաջին տակտիկական ստորգետնյա ավիաբազայի բացման ժամանակ։

Asef-ն ունի բարձր պայթուցիկ եւ կործանարար հզորությամբ մարտագլխիկ, որը կարող է ոչնչացնել ծանր տեխնիկան եւ կառույցները, հայտնում են լրատվամիջոցները։