Գերմանիայի արտգործնախարարը մեկնաբանել է հայ հանրության անհանգստությունն այն մասին, որ Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումը հանգեցնում է նրան, որ Բաքվին ներում են շատ ավելին, քան դա թույլատրելի է իրավական պետության համար։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում գերմանացի նախարարն ասել է, որ «Ռուսաստանից մատակարարումների կախվածությունն ինձ շատ բան է սովորեցրել»։ «Սա կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ։ Այժմ, երբ մենք ազատվել ենք ռուսական գազից կախվածությունից, մենք փնտրում ենք նոր գործընկերներ եւ փորձում ենք լրացնել էներգիայի կորուստները ու վերացնել ճգնաժամը։ Գերմանիան եւ ԵՄ այլ երկրներ ուղիներ են փնտրում վերականգնվող էներգիան զարգացնելու համար։ Բայց դա չի նշանակում, որ մենք անտեսում ենք մարդու իրավունքները եւ օրենքի գերակայության սկզբունքները»,- ասել է նախարարը։