Թուրքիայում ուժգին երկրաշարժից տուժած նահանգներից Ադըյամանում  քաղաքացիները վիրավորվել են նահանգապետի ծիծաղից։

Թուրքական T24–ի փոխանցմամբ՝ Ադըյամանում երկրաշարժի հետեւանքով հարազատներին կորցրածները հավաքվել են Ադըյամանի նահանգապետարանում եւ նահանգապետից պահանջել զբաղվել իրենց խնդիրներով, ինչին ի պատասխան նահանգապետը սկսել է ծիծաղել։

Նահանգապետի ծիծաղը վրդովվեցրել է հավաքվածներին:

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։

Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։