Ֆրանսիական արհմիությունները երեքշաբթի օրը սկսել են համազգային գործադուլների երրորդ ալիքը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումների ծրագրերի դեմ, քանի որ օրինագիծը ներկայացվել է խորհրդարանին, հայտնում է France 24-ը:

Ֆրանսիական երկաթուղային հաղորդակցությունը չեղարկվել է, դպրոցները փակվել են, իսկ նավթավերամշակման գործարաններին մատակարարումները դադարեցվել են, քանի որ շատ հատվածներում աշխատողները դուրս են եկել փողոց, իսկ արհմիությունները կոչ են արել հանրությանը կրկին զանգվածաբար դուրս գալ փողոց:

Ֆրանսիայի կառավարությունը որոշել է կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել 64-ի։

Ներկայումս ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպություն - խմբ.) երկրների քաղաքացիներից ֆրանսիացիներն ամենաշուտն են թոշակի անցնում: