Նիդեռլանդները, Դանիան եւ Գերմանիան 100 Leopard-1A5 մարտական տանկ կգնեն Ուկրաինայի համար, երեքշաբթի օրը հայտնել է Նիդեռլանդների կառավարությունը։

Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տանկերը կգնվեն «անմիջապես գերմանական արդյունաբերությունից»։

Հոլանդական NOS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կասիա Օլլոնգրենը ասել է, որ տանկերը մի փոքր ավելի հին մոդելի են, սակայն «միանշանակ դեռ պիտանի են» Ուկրաինայում մարտական գործողությունների համար: