Գերմանիայի կառավարության անվտանգության խորհուրդը հավանություն է տվել արդյունաբերական պաշարներից 178 Leopard 1 տանկերի մատակարարմանը Ուկրաինային, դա զգալիորեն ավելի է, քան նախկինում հայտարարվել էր, ասել է աղբյուրը՝ հաստատելով Spiegel ամսագրի ավելի վաղ տեղեկությունը, հաղորդում է Reuters-ը։

«178 Leopard 1-ի արտահանումը հաստատվել է»,- գործակալությանը հայտնել է տեղեկացված աղբյուրը։

Դրանցից մի քանիսը կառաքվեն ամռանը, սակայն տանկերի հիմնական մասը կառաքվի հաջորդ տարի, գրում է Der Spiegel-ը:

Տանկերի առաջիկա առաքման մասին տեղեկությունը հայտնվել է Կիեւում Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի անսպասելի հայտնվելուց հետո։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Twitter-ում լուսանկար է հրապարակել, որում ինքն ու Պիստորիուսը տանկի մասշտաբային մոդելի ֆոնին են նկարված։