Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հանրապետության կառավարությանը հանձնարարել է 1 մլն դոլար հատկացնել ավերիչ երկրաշարժից տուժած Թուրքիային օգնելու համար։

Տոկաեւի մամուլի ծառայությունում ընդգծել են, որ հանրապետության լիազոր մարմինները թուրքական կողմի հետ համատեղ ուսումնասիրում են լրացուցիչ օգնություն ցուցաբերելու հարցը՝ տարերային աղետի հետեւանքները վերացնելու համար։