Թուրքիայի կենտրոնական մասում 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին վկայում են Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնի (EMSC) տվյալները։

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 05.52-ին, Կահրամանմարաշ քաղաքից՝ ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնից  58 կիլոմետր հյուսիս-արեւմուտք եւ Աֆշին քաղաքից 26 կիլոմետր հեռու։

Ժամը 06.23-ին գրանցվել է եւս մեկ երկրաշարժ՝ 3,1 մագնիտուդով, Կահրամանմարաշ քաղաքից 48 կիլոմետր հեռու, օջախը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։