Պակիստանի հյուսիսում ավտոբուսի եւ ավտոմեքենայի բախման հետեւանքով զոհվել է 25 մարդ։ Այս մասին տեղեկացրել է պակիստանյան Ary News լրատվական ալիքը։

«Առնվազն 25 հոգի մահացել, մի քանիսը վնասվածքներ են ստացել, երբ ուղեւորատար ավտոբուսը Գիլգիթ-Բալթիստանի Չիլաս քաղաքում, Կարակորումի մայրուղում դիմահար բախվել է ավտոմեքենային»,- նշվել է հաղորդագրությունում։

Բախումից հետո ուղեւորատար ավտոբուսը եւ ավտոմեքենան ընկել են խոր ձորը։ Ավտոբուսում ընդհանուր առմամբ 45 մարդ կար։ Փրկարարները կարողացել են օգնություն ցուցաբերել տուժած ուղեւորներին եւ նրանց տեղափոխել մերձակա հիվանդանոց։ Պատահարի պատճառները պարզվում են։