Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի մեկնում է երկրի հարավ-արեւելք՝ ավերիչ երկրաշարժի գոտի, տեղեկացրել է TRT Haber հեռուստաալիքը։

«Սպասվում է, որ նախագահ Էրդողանը կուղեւորվի Կահրամանմարաշի կենտրոն (երկրաշարժի էպիկենտրոն), իսկ հետո՝ Փազարջիքի շրջան»,- նշվել է հաղորդագրությունում։