ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի եւ Կոնգրեսի Սենատի առջեւ «Երկրի իրադրության մասին» ամենամյա ուղերձով, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Չինաստանին հստակ հասկացնում է, որ տրամադրված է ոչ թե հակամարտության, այլ մրցակցության:

«Մինչ իմ՝ իշխանության գալը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը մեծացնում էր իր հզորությունը, իսկ Ամերիկան կորցնում էր դիրքերը աշխարհում։ Արդեն դա այդպես չէ։ Ես Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հստակ հասկացրել եմ, որ մենք ձգտում ենք մրցակցության, այլ ոչ թե հակամարտության»,-ասել է Բայդենը։