Թուրքիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7,1 հազարը, տուժել է ավելի քան 40 հազար մարդ, հայտարարել է Թուրքիայի տարերային աղետների եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։

«Վերջին տվյալներով՝ երկրաշարժի զոհ է դարձել 7 108 մարդ, տուժել է 40 910 հոգի»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։