Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է Ուկրաինային տրամադրել ավելի հեռահար զինատեսակներ։ Ինչպես նշվել է Բրիտանիայի կառավարության ղեկավարի տարածած հայտարարությունում, նա այդ մասին կհայտարարի չորեքշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Լոնդոն կատարելիք այցի ժամանակ։

«Վարչապետը նաեւ կառաջարկի Ուկրաինային տրամադրել ավելի հեռահար զինատեսակներ»,- նշվել է հայտարարությունում։ Ինչպես նշել են նրա գրասենյակում, այս քայլի հիմնական նպատակը «ուկրաինական օբյեկտներին հարվածելու Ռուսաստանի հնարավորությունները խափանելն է», ինչպես նաեւ «օգնելը, որպեսզի նվազի ճնշումն ուկրաինական ճակատներում»։ Թե ինչ սպառազինության մասին է խոսքը՝ չի մանրամասնվում։