Ռուսաստանը դժվար թե դիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերներին Ուկրաինայի իրադրության հարցում, եթե միայն ինչ-որ մեկը չուզենա իր ներդրումն ունենալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք կողմնակից չենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին ներքաշելու այնպիսի իրավիճակի մեջ, որը մենք լուծում ենք Ուկրաինայի հարցով։ Սա մեր հատուկ գործողությունն է։ Ռուսաստանը դժվար թե դիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերներին Ուկրաինայի իրադրության հարցում, եթե միայն ինչ-որ մեկը չուզենա իր ներդրումն ունենալ։ Չեմ կարծում, որ մենք կդիմենք այդ երկրներին, նրանք նույնպես հզոր ճնշման են ենթարկվում»,-ասել է քաղաքական գործիչը ճեպազրույցի ժամանակ։