Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է մայիսի 14-ին Թուրքիայում համընդհանուր ընտրություններ անցկացնել՝ չնայած ավելի քան 7 հազար մարդու կյանք խլած երկրաշարժին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին։

Փետրվարի 7-ին Էրդողանը հայտարարել է երկրում 90 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին։

Bloomberg-ի աղբյուրների խոսքով՝ նախագահը ծրագրում է ընտրություններն անցկացնել մայիսի 14-ին, Ինչպես նախապես պլանավորված էր, իսկ արտակարգ դրությունը կարող է ավելի շուտ ավարտվել: