Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը ներկայացրել է Կառլ III թագավորի պատկերով առաջին նամականիշները, հաղորդում է Times թերթը:

Ըստ թերթի տվյալների՝ միապետը նամականիշի վրա պատկերված է դեմքով դեպի ձախ։ Միապետի նման կերպարի ավանդույթը պահպանվում է 1840 թվականին առաջին փոստային նամականիշի՝ Penny Black-ի հայտնվելուց ի վեր՝ Վիկտորիա թագուհու դիմանկարով։  Նոր նամականիշը կդառնա Լոնդոնի փոստային թանգարանի ցուցադրության մի մասը: Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 3-ը։ 

Կառլ III-ի դիմանկարով նամականիշները վաճառքի կհանվեն ապրիլի 4-ին, սակայն փոստային բաժանմունքները դրանք չեն վաճառի, քանի դեռ չեն սպառվել Եղիսաբեթ II-ի դիմանկարով առկա պաշարները: Որոշակի ժամանակահատվածում գործող եւ նախորդ միապետների պատկերներով դրոշմանիշները շրջանառության մեջ կլինեն միաժամանակ։  Նման իրավիճակ, որը հայտնի է որպես «խառը ֆրանկավորում», նկատվել է նաեւ անցյալում, երբ շրջանառության մեջ միաժամանակ եղել են 1911-1913 թվականներին Էդուարդ VII-ի եւ Գեորգ V-ի, 1937-1939 թվականներին Գեորգ V-ի եւ 1952-1955 թվականներին Գեորգ VI-ի եւ Եղիսաբեթ II-ի դիմանկարներով նամականիշներ, նշում է թերթը։