Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լաչինի միջանցքով Հայաստան է տեղափոխվել 17 անձ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նշենք, որ փետրվարի 6-ին ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի միջանցքով 15 մարդ էր տեղափոխվել Հայաստան, ևս 18-ը` Հայաստանից Արցախ։