Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում երկրաշարժից հետո ծովի մակարդակը բարձրացել է, ճանապարհները հեղեղվել են, բնակիչներն ու բանվորները տարհանվել են, հաղորդում է NTV հեռուստաալիքը։

«7,7 եւ 7,6 մագնիտուդով երկրաշարժերի պատճառով, որոնք ազդել են 10 նահանգների վրա, ծովի մակարդակը բարձրացել է Հաթայ նահանգի Իսկենդերուն քաղաքում։ Առափնյա հատվածում ճանապարհները, հրապարակաները եւ աշխատատեղերը հեղեղվել են», - հաղորդում է հեռուստաալիքը։

Տարհանվել են բաեւ առեւտրային օբյեկտներն ու բանկերը։