Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ գաղտնի քվեարկությունը տեղի կունենա վաղը։ Քվեարկությունը կսկսվի ժամը 10:30-ին եւ կտեւի մինչեւ 11:00:

Նկատենք, որ խորհրդարանական ընդդիմությունն այս հարցի քննարկմանը չի մասնակցել։