Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 8,5 հազարը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Քահրամանմարաշ քաղաքում, որը տուժել է երկրաշարժից, հաղորդում է ТRТ-ը։

«Ցավոք, զոհերի թիվը շարունակում է աճել, այս պահին այն հասել է 8574-ի։ 49 133 մարդ վիրավոր է»,-նշել է նա։