Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ պատասխանատու անձանցից ոչ ոք չի կարող խուսափել պատժից անփութության համար, որը Թուրքիայի հարավ-արեւելքում ավերիչ երկրաշարժի հետեւանքով շենքերի փլուզման է հանգեցրել։ Նրա խոսքը մեջբերում է TRT Haber հեռուստաալիքը։

«Եթե ինչ-որ մեկը մեղավոր է անփութության համար, նա կձերբակալվի եւ պատասխանատվության կենթարկվի», - ասել է Բոզդաղը: