Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրամիությունը առաջիկայում ծրագրում է ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

«Մենք՝ որպես Եվրամիություն, կրկին կուժեղացնենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները…», - ընդգծել է Շոլցը։

Նրա խոսքով՝ սա կդառնա «ամենահստակ ազդանշանը»  ռուսական կողմի համար, որ Ուկրաինայում նրա ծրագրերը ձախողվել են։

Գերմանացի քաղաքական գործիչը դեռեւս չի հայտնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մանրամասները։

Հայտնի չեն նաեւ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մոտավոր ժամկետները։