Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրել է Թուրքիա մեկնած հայ փրկարարների աշխատանքի տեղակայման մասին։

Կարո Փայլանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանից եկած փրկարարների խումբն Ադըյամանում է աշխատում։ Ովքեր ունեն հասցեներ, որտեղ փլատակներից ձայներ են լսվում, խնդրում եմ տեղեկացրեք»։

Հիշեցնենք՝ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը նախօրեին հայտնել էր,  որ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա եւ Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած շրջաններում իրականա։