«Տարվա համաշխարհային ավտոմեքենա» հեղինակավոր մրցանակի ժյուրին հրապարակել է եզրափակիչ անցած տասը մասնակիցների ցուցակը, որոնք կպայքարեն հաղթողի կոչման համար:

2023 թվականին գլխավոր տիտղոսին հավակնում են Alfa Romeo Tonale-ը, BMW 2 Series Coupe-ը, BMW X1 / iX1-ը, Honda HR-V-ը (ZR-V), Hyundai Ioniq 6-ը, Kia Niro-ը, Mazda CX-60-ը, Mercedes-Benz C-Classe-ը, Nissan Aria-ը եւ Nissan Z-ը:

Առանձին կատեգորիայում, որում կընտրեն լավագույն էլեկտրամոբիլը, ներկայացված են BMW i7-ը, Genesis GV60-ը, Hyundai Ioniq 6-ը, Kia Niro EV-ն եւ Lucid Air-ը: Լավագույն շքեղ մեքենայի կոչման համար կմրցեն BMW 7 Series / i7-ը, Genesis G90-ը, Range Rover-ը, Range Rover Sport-ը եւ Lucid Air-ը:

Լավագույն սպորտքար կարող են ճանաչել BMW M4 CSL-ը, Kia EV6 GT-ը, Nissan Z-ը, Porsche 911 (992) GT3 RS-ը կամ Toyota GR Corolla-ը: «Տարվա քաղաքային մեքենա» անվանակարգում ներկայացված են Citroen C3-ը, ORA Funky Cat-ը (Haomao) եւ Volkswagen Taigo/Nivus-ը:

Վերջապես, լավագույն դիզայնի համար մրցանակը կարող է ստանալ Cadillac Lyriq-ը, Hyundai Ioniq 6-ը, Range Rover-ը, Lucid AIR-ը կամ Nissan Z-ը: Մրցանակաբաշխության ժյուրիի կազմում ընդգրկված են 100 ավտոոլրագրողներ 32 երկրներից։ Մրցույթի հաղթողները կհայտարարվեն ապրիլի 5-ին Նյու Յորքի միջազգային ավտոսրահում: